Ավտոմեքենայի վարկը գրպանել է և անհետացել
Փետրվարի 4-ին` ժամը 17:00-ին, 27-ամյա Կարեն Պ.-ն ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է տվել, որ 2010 թ. հոկտեմբերին ծանոթը` 41-ամյա Գագիկ Հ.-ն, ընկերոջ` ոմն Կարենի միջոցով ավտոմեքենայի վարկ ձևակերպելու պատրվակով իրենից վերցրել է 760.000 դրամ, սակայն Կարենը, գրպանելով գումարը, դիմել է փախուստի:
Գագիկ Հ.-ն բերման է ենթարկվել բաժին: Ձեռնարկվում են միջոցառումներ Կարենի անձը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ: ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ կատարվում է հետաքննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել