HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավտոլվացման կետի աշխատողն ինքնագլուխ վարել է հաճախորդի ավտոմեքենան

Փետրվարի 4-ին` ժամը 15:30-ին, 48-ամյա մի տղամարդ ոստիկանության Արաբկիրի բաժնում հայտարարություն է տվել, որ իրեն պատկանող «Ֆոլքսվագեն Պասսատ» մակնիշի ավտոմեքենան ժամը 11:00-ին հանձնել է Կոմիտասի պողոտայում գտնվող ավտոլվացման կետ, սակայն աշխատակիցներից մեկն իր բացակայության ընթացքում ավտոմեքենան ինքնագլուխ դուրս է բերել լվացման կետից, վարել և բախվել այլ ավտոմեքենայի: Ոստիկանները պարզել են, որ ավտոլվացող, 24-ամյա Ալեքսանդր Պ.-ն նշված ավտոմեքենան լվանալուց հետո դուրս է բերել կետից, երթևեկել և բախվել բակերից մեկում կայանված «Միցուբիշի Մոնտեռո» մակնիշի մի ավտոմեքենայի: ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ կատարվում է հետաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter