Վթարի է ենթարկվել «Պահմտոցիի» Սարգիսը
Այսօր` ժամը 17:20-ի սահմաններում, Երևան-Սևան մայրուղու 38-րդ կմ հատվածում տեղի է ունեցած ավտովթարում տուժել է Հ2 հեռուստաընկերության «Պահմտոցի» ծրագրի հեղինակ Սարգիս Միքայելյանը:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը տեղեկացնում է, որ իրար են բախվել «ՊԱԶ» մակնիշի 63 ՍՍ 217 և «Դոջ» մակնիշի 18 ԼԼ 022 համարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ՊԱԶ»-ը շուռ է եկել դեպի ձոր:
Վարորդը` Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղի բնակիչ Օհան Փաշոյանը, ինչպես նաև մյուս 2 ուղևորները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդանի քաղաքային հիվանդանոց: 1964 թ. ծնված Սարգիս Միքայելյանը, ով վարել է «Դոջ»-ը, որովայնի խոռոչի ներքին օրգանների կրծքավանդակի սալջարդով տեղափոխվել է Չարենացավանի քաղաքային հիվանդանոց:
Վթարի վայրում եղել են Կոտայքի մարզի ԱԻՆ փրկարար ծառայության աշխատակիցները, Հրազդանի հրշեջ ծառայությունը, ինչպես նաև Ճանապարհային ոստիկանության Կոտայքի մարզի աշխատակիցները: Սարգիս Միքայելյանի մեքենան քարշակի միջոցով տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի մարզային վարչության տուգանային հրապարակ, իսկ «ՊԱԶ»-ը ձորից դուրս է բերելու վերամբարձ կռունկը, այն կտարվի տուգանային հրապարակ:
Լուսանկարները` Գ. Շամշյանի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել