200 անգամ խախտվել է հրադադարի ռեժիմը
Համաձայն ԼՂՀ ՊԲ օպերատիվ տվյալների, հունվարի 30-ից փետրվարի 5-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 200 անգամ, որի ընթացքում արձանագրվել է շուրջ 1000 կրակոց:
Ի տարբերություն նախորդ շաբաթների, անցած յոթնօրյակում ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումներն իրենց նախահարձակ գործողություններում առավելապես օգտագործել են «АК-74» տիպի ինքնաձիգեր և «СВД» դիպուկահար հրացաններ:
ԼՂՀ ՊԲ լրատվության և քարոզչության բաժինը հայտնում է, որ անհրաժեշտության դեպքում ՊԲ դիրքապահ ուժերը դիմել են պատասխան գործողությունների և շփման գոտու ողջ երկարությամբ ապահովել լիարժեք պաշտպանություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել