Կոալիցիոն պատգամավորները ԱՊՊԱ-ն թողեցին ուժի մեջ
«Ժառանգություն» խմբակցությունը Ազգային ժողովի գարնանային նստաշրջան է ներկայացրել «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին Հայաստանի Հանրապետության օրենքը ուժը կորցրած ճանաչելու մասին» և մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթ:
Խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը պատգամավորներին խնդրեց կողմ քվեարկելով օրակարգ ընդունել իրենց ներկայացրած օրենքի նախագիծը, որից հետո կլինեն քննարկումներ:
«Ժառանգության» մեկ այլ պատգամավոր` Արմեն Մարտիրոսյանը, հայտարարեց, որ թեև օրենքը հունվարի 1-ից պարտադիր է ավտոմեքենա ունեցող բոլոր քաղաքացիների համար, սակայն նրանց 24 տոկոսը սոցիալական դրդապատճառներով չի ապահովագրել ավտոմեքենան: Ըստ պատգամավորի` օրենքի կիրառումը լի է նաև կոռուպցիոն ռիսկերով:
Սակայն կոալիցիոն պատգամավորներն այս օրենքի նախագիծը չընդունեցին նույնիսկ օրակարգ: Կողմ քվեարկեց 21, դեմ` 64, ձեռնպահ` 2 պատգամավոր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել