HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռուսաստանի մարզերից Հայաստան կայցելի 10 հազար զբոսաշրջիկ

«Պատվի գործ» հայ-ռուսական բարեգործական կազմակերպությունը հայտնում է, որ պայմանագիր է ստորագրել ռուսական «Նոր ճանապարհորդություն» խոշոր տուրստական ընկերության հետ' մայիսի սկզբից մինչ հոկտեմբերի վերջ Ռուսաստանի մարզերից 10000 զբոսաշրջիկ Հայաստանում հյուրընկալելու մասին: Պայմանագիրը ստորագրվել է Երեւանում կայացած Հայ-ռուսական միջմարզային առաջին համաժողովի շրջանակներում:

«Նոր ճանապարհորդություն» ընկերության գլխավոր տնօրեն Մերի Ներսիսյանի կարծիքով' այսպիսի լայնամաշտաբ նախագծի իրականացումը դրական մեծ ազդեցություն կունենա Հայաստանում զբոսաշրջության զարգացման հարցում:

«Պատվի գործ» կազմակերպության նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը փաստաթղթի ստորագրումից հետո հայտնել է, որ երկարատեւ բանակցություններից հետո որոշում է ընդունվել ռուս զբոսաշրջիկներին առաջարկվելիք Հայաստան այցելությունները հայտնի տուրիստական գործակալությունների առաջարկներից թե՛ արժեքով, թե՛ բովանդակությամբ էականորեն շահեկան դարձնելու հարցում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter