HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ԱԺ նախագահը հեղափոխություն չի կանխատեսում

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի կարծիքով` Հայաստանում սոցիալական որևէ լարվածություն չկա, պարզապես կա համաշխարհային տնտեսական ճգնաժամ: «Մեր կառավարությունը, Ազգային ժողովը, կոալիցիոն քաղաքական ուժերը, հանրապետության նախագահի գլխավորությամբ, ամեն ինչ անում են, որ այդ խնդիրները մեղմվեն: Կարող եմ ասել, որ այս 2-3 տարվա ընթացքում ոչ մի սոցիալական ծրագիր չի կրճատվել»,- այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասաց Հ. Աբրահամյանը: ԱԺ նախագահի խոսքերով` Եգիպտոսի հեղափոխական ալիքը չի տեղափոխվի Հայաստան: «Այսօրվա կոալիցիոն իշխանություններն ամեն ինչ անում են և պետք է ավելի կազմակերպված անեն, որ բոլոր տեսակի խնդիրները, որ այսօր առկա են` և սոցիալական և տնտեսական, շատ կազմակերպված, համերաշխ և հանդուրժող ձևով հաղթահարենք: Յուրաքանչյուր ընտանիքում կա խնդիր, յուրաքանչյուր պետությունում կա խնդիր, որտե՞ղ խնդիր չկա: Բայց մեզ մոտ նման որևէ խնդիր չեմ տեսնում»,- ավելացրեց Հովիկ Աբրահամյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter