HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հովիկ Աբրահամյանի «սիրո խոստովանությունը»` լրագրողներին

Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողներն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին այսօր դժգոհեցին, որ վերջինս հաճախակի չի հանդիպում լրագրողների հետ: Ի պատասխան Հովիկ Աբրահամյանն ասաց, որ եթե լրագրողները զգում են իր հետ հանդիպման կարիք, ինքը կարող է 15 օրը մեկ հանդիպում կազմակերպել, քանի որ ԶԼՄ-ներից խուսափելու պատճառ չունի: Որպես ասվածի ապացույց` նա լրագրողներին միասին խաշ ուտելու առաջարկ արեց: «Շատ զգացված եմ, որ ինձ հետ շփվելուց հաճույք եք ստանում: Ես էլ ձեզ հետ եմ հաճույք ստանում: Ես համաձայն եմ, որ մենք միասին խաշ էլ ուտենք: Այս շաբաթ գնում ենք խաշ ուտելու: Տեղի ու ժամի մասին կպայմանավորվենք»,- ասաց Հ. Աբրահամյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter