«ՀԺ»-ն պետք է հերքի և պատգամավորներին վճարի 2 մլն 44 հազարական դրամ
Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մասամբ բավարարեց «Հայկական ժամանակ» օրաթերթի դեմ պատգամավորներ Սամվել Ալեքսանյանի, Լևոն Սարգսյանի և Ռուբեն Հայրապետյանի հայցը: Ազգային ժողովովի պատգամավորները դատի էին տվել թերթին` պահանջելով բարոյական վնասի և փաստաբանական ծախսերի փոխհատուցում 2,5-ական մլն դրամի չափով: Սակայն դատավորը որոշեց, որ թերթը պետք է յուրաքանաչյուր պատգամավորին վճարի 2 մլն 44 հազ. դրամ:
Դատարանն օրաթերթին պարտավորեցրեց նաև տպագրել հոկտեմբերի 14-ին լույս տեսած «Ութից յոթը ցուցակում են» նյութի հերքում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել