Ավտովթար` Վանատուր թաղամասի սկզբնամասում
Այսօր` ժամը 16:10-ի սահմաններում, Երեւան-Սեւան ավտոմայրուղուց դեպի Ծաղկաձոր գնացող ճանապարհին` Վանատուր թաղամասի սկզբնամասում, բախվել են «Օպել-Վեկտրա» մակնիշի 23 ԼՍ 462 և «ՎԱԶ-2115» մակնիշի 13 ՕՏ 968 համարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ՎԱԶ-2115-ը» գլխիվայր շուռ է եկել:
Ինչպես տեղեկացնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը՝ 27-ամյա Արամ Ղարիբյանը տեղափոխվել է Հրազդանի քաղաքային հիվանդանոց, իսկ 3 ուղեւորներ Երևանի 8-րդ հիվանդանոց:
Լուս.` Գ. Շամշյանի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել