HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանը վերջնաժամկե՞տ է սահմանել ԲՀԿ-ի համար

Շաբաթ օրը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար կազմը հավաքվել և քննարկել է քաղաքական իրավիճակը: «Հրապարակի» տեղեկություններով` Գագիկ Ծառուկյանը բավական կոշտ որակումներով է հանդես եկել, հայտարարել է, որ ոչ մեկին չի հաջողվի իրեն դարձնել Արթուր Բաղդասարյան, ինքը «չի պառկելու» իշխանության տակ, ով համաձայն չէ, կարող է հեռանալ, և այլն: Կուսակիցները, բնականաբար, միայն հավանություն տվող շարժումներ են արել: Այս հավաքի տեսագրությունը, «Հրապարակի» տեղեկություններով, ներկայացվել է Սերժ Սարգսյանին, որը խիստ զայրացել է այս հանդգնությունից և երկուշաբթի օրը նախագահական է հրավիրել կոալիցիոն գործընկերներին, այդ թվում` Ծառուկյանին: Նախագահը վրդովված խոսել է որոշ գործընկերների պահվածքի մասին և վերջնական ժամկետ սահմանել հինգշաբթի օրը: Մինչ այդ ԲՀԿ-ն պետք է կողմնորոշվի. կամ հայտարարում է Սերժ Սարգսյանին սատարելու վերաբերյալ, կամ համագումարի ժամանակ հայտարարում է կոալիցիայից դուրս գալու մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter