
Օրերս ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները Գյումրի քաղաքի Շարլ Ազնավուրի հրապարակում գտնվող «Բյուզարդ» ռեստորանային համալիրից ոստիկանության Շիրակի մարզային վարչություն են բերման ենթարկել 20-25 անձանց:
Նշված անձանց մեջ են եղել «օրենքով գողեր»` «Զավ» մականունով Անդրանիկ Սողոյանը, «Օշականցի Գևորիկ» մականվամբ Գևորգ Մելիքյանը, «Պավլուշի տղա Սուրո» մականվամբ Սուրեն Ավետիսյանը, «Ալո» մականվամբ Ալեքսանդր Մակարյանը, «Մանեթի տղա Սամո» մականվամբ Սամվել Հարությունյանը, «Աֆուլիկ» մականվամբ Ռաֆայել Խոյեցյանը, ինչպես նաև հանցագործ աշխարհում հեղինակություններ համարվող «Վստրեչի Ապեր» մականվամբ Արամ Վարդանյանը և Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին` Սպարտակ Ղուկասյանը:
«ՉԻ»-ի տեղեկություններով` բոլորը միասին միևնույն ռեստորանում են հայտնվել տխուր առիթի շրջանակներում` Գյումրու թաղային հեղինակություններից մեկի հոր հոգեհացի առիթով: Շրջանառվող խոսակցությունների համաձայն` քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները մտադրություն չեն ունեցել Վարդան Ղուկասյանի որդուն` Սպարտակին, ևս մարզային վարչություն տանելու:
Սակայն Սպարտակ Ղուկասյանն ինքն է ցանկություն հայնել Շիրակ աշխարհի հյուրների հետ մեկնալ բաժին և այնտեղ հասկանալ, թե ինչն է պատճառը նման «օպերացիայի»: Գագիկ Շամշյանի փոխանցմամբ` բոլորը ենթարկվել են խուզարկման: Նրանք կեսգիշերին ստորագրությամբ ազատ են արձակվել, իսկ Ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում նյութեր են նախապատրատվում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել