
Ընդդիմության հանրահավաքներից այդքան չվախեցող իշխանությունը և նրան սպասարկող իշխանիկները Հայաստանի նույնիսկ ամենահեռավոր գյուղերում դրսևորում են «անվախության» փայլուն օրինակներ: Այսօր Բաղրամյանի շրջանի Քարակերտ գյուղի մշակույթի տանը պետք է տեղի ունենա Հայոց համազգային շարժում կուսակցության ընդհանուր ժողովը, որից հետո հանդիպում է նախատեսված նաև Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչների հետ:
Ինչպես «ՀԺ»-ի թղթակցի հետ զրույցում պատմել է Բաղրամյանի շրջանի ՀԱԿ համակարգող Տոնական Կարապետյանը, չնայած նախնական պայմանավորվածությանը` երեկ իրեն է զանգահարել և իր մոտ կանչել Քարակերտի գյուղապետ Մհեր Հարթենյանը և վախեցած տեղեկացրել, որ մշակույթի տան դահլիճը չի կարող տրամադրել, որովհետև «իշխանությունները իրեն կմորթեն, կսպանեն»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել