Հայաստանը կմասնակցի Մինսկի գրքի ցուցահանդես-տոնավաճառին
Փետրվարի 9-ից 13-ը կանցկացվի Մինսկի գրքի միջազգային ամենամյա ցուցահանդես-տոնավաճառ, որին Հայաստանը, ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի, կներկայանա լավագույն հրատարակություններով:
Ցուցահանդես-տոնավաճառին կցուցադրվեն 2010-2011 թթ. հրատարակված 35 անուն թարգմանական, գեղարվեստական, մանկական և ալբոմային գրականություն, ինչպես նաև հոբելյանական 5 խտասալիկներ: Այս մասին հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության կայքը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել