HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». Ինչի համար է դատվել Արտուշը

Օրերս վնասազերծված բանդայի պարագլուխ, «Սուրիկի լավաշ» ընկերության սեփականատիրոջ որդին` Արտուշ Հակոբյանը, որը, ըստ պաշտոնական հաղորդագրության, նախկինում վեց անգամ դատապարտված է եղել, որոշ տեղեկությունների համաձայն, առաջին անգամ դատապարտվել է 13 տարվա ազատազրկման դեռ խորհրդային տարիներին, 1987-ին` պետական ունեցվածքի առանձնապես խոշոր չափի հափշտակության համար: 1990-ին` կալանավայրից դիմել է փախուստի: Հայտնաբերվելուց հետո, ձերբակալման ժամանակ կրակել է միլիցիայի աշխատակցի ուղղությամբ, վիրավորվել պատասխան կրակոցից: Դատապարտվել է 12 տարվա ազատազրկման:

1992թ. սեպտեմբերին դարձյալ դիմել է փախուստի և 1996թ. կրկին կալանավորվել. գործն ուղարկվել է դատարան:

Դատարանի որոշմամբ Արտուշ Հակոբյանը 1997թ.-ին ընդունվել է հարկադրական բուժման` ուժեղացված հսկողության հոգեբուժական բաժանմունք: 1998թ. այդ բաժանմունքից տեղափոխվել է սովորական հսկողության բաժանմունք, որտեղից նույնպես դիմել է փախուստի:

Ապա մի քանի անձանց հետ աձանձնապես խոշոր չափերի գումար շորթելու դիտավորությամբ Պուշկինի փողոցից հրազենի գործադրմամբ առևանգել է ՀՀ բանկերի ասոցիացիայի նախագահ Բագրատ Ասատրյանին:

Սպասնության սպառնալիքներով ու բռնությամբ վերջինից պահանջել է 100 հազար ԱՄՆ դոլար: Այս հանցանքի համար էլ կալանավորվել է: Ապա Արտուշ Հակոբյանը 2001թ-ին օգոստոսի 22-ի լույս 23-ի գիշերը հոգեբուժական հիվանդանոցից դիմել է փախուստի: 

Լուս.` Գ. Շամշյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter