HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Առավոտ». Ուրան որոնողները վերադարձել են

Սյունիքի մարզի Լեռնաձոր գյուղի բնակիչներից թերթը տեղեկացել է, որ Լեռնաձորում կրկին երևացել են ուրան որոնողներ: Հիշեցնենք, որ անցած տարի Լեռնաձոր գյուղում ուրանի պաշարների հայտնաբերման նպատակով երկրաբանաորոնողական աշխատանքներ իրականացնող մեքենան գյուղից հանվեց դեկտեմբերի 23-ին:

Իսկ դրանից առաջ` հոկտեմբերի վերջին, այրվեց ուրան որոնող առաջին մեքենան: Այն ժամանակ հետախուզական աշխատանքներ իրականացնող «ԱԲՎԱՆ» ընկերության տնօրեն Յուրա Գևորգյանն ասել էր, որ 2010-ին իրենք մեծ վնասներ են կրել` տեխնիկան են կորցրել, և գյուղի երկու տեղամասերում կատարված երկրաբանահետախուզական աշխատանքների արդյունքում ուրանի պաշարներ չեն հայտնաբերվել: Իսկ երեկ, ըստ լեռնաձորցիների, ուրան որոնողներն ասել են, որ անցած տարի բացված հորատանցքերը ծածկվելու են, նորերն են հորատվելու:

Լեռնաձորցիները զայրացած են` այնքան, որ հրաժարվել են անցանկալի հյուրերին վարձով տուն տրամադրել: Անկոչ հյուրերը հեռացել են` խոստանալով երկու օրից վերադառնալ:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter