HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վրաերթ Մաշտոցի պողոտայում

Այսօր առավոտյան Երեւանի Մաշտոց պողոտայից 65-ամյա Նազիկ Համբարձումյանը մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նա փողոցն անցելիս է եղել հետիոտնի համար չնախատեսված վայրով, իսկ տաքսու վարորդ Գեղամ Հակոբյանը, փորձելով շրջադարձ կատարել չթույլատրված վայրով, վրաերթի է ենթարկել կնոջը: Անմիջապես դեպքի վայր են ժամանել Երեւանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները` Երեւանի ՃՈ պետ Արսեն Արշակյանի գլխավորությամբ: Քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարեւորագույն գործերով ավագ քննիչ Կարեն Ստեփանյանը, ում հանձնրարականով էլ տաքսի ծառայության 59-ամյա վարորդին տեղափոխել են մոտակա բուժհիմնարկություն` սթափության վիճակը ստուգելու, իսկ նրա վարած ավտոմեքենան տեղափոխել են Երեւանի ՃՈ տուգանային հրապարակ: Լուս.` Գագիկ Շամշյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter