HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Ոստիկանները շրջափակել էին հրապարակը

Գյումրիում վրացական պետհամարանիշներով մեքենատերերի դժգոհությունն ընդդեմ կառավարության որոշման այսօր առավոտյան քիչ էր մնում վերաճեր ոստիկանների հետ բախման: Նախորդ 2 օրերին բողոքի ակցիաները` Հայուհու հրապարակում եւ մարզպետարանի դիմաց, Գյումրի-Երեւան մայրուղու ժամանակավոր փակումը, շոշափելի արդյունքներ չէին տվել եւ երեկ մեքենատերերը որոշել էին փետրվարի 8-ին` ժամը 10-ին, հավաքվել կայարանամերձ հրապարակում, որտեղից պիտի շարժվեին Բավրա` նպատակ ունենալով փակել Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի այդ հատվածը: Սակայն այսօր առավոտյան նշված հրապարակն արդեն իսկ շրջափակվել էր ոստիկանական ջոկատներով: Մի քանի մեքենատերեր տարվել էին ոստիկանություն: Տեսնելով, որ ակցիան ձախողվում է, ոստիկաններն էլ մտադիր չեն զիջել իրենց դիրքերը, ակցիայի մասնակիցները ուղեւորվեցին «Ասպարեզ» լրագրողների ակումբ, որտեղ այս պահին հանդիպում-քննարկում է ընթանում «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչների` Զարուհի Փոստանջյանի եւ Ռուբեն Հակոբյանի հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter