«Չորրորդ ինքնիշխանություն». Գերադասում են առողջ ապրելակերպը
Բանից պարզվում է` այս տարվա օգոստոսին Հայաստանում բեռնափոխադրումների ծավալը կազմել է 931.8 հազար տոննա և նախորդ տարվա օգոստոսի համեմատ նվազել է միանգամից 21,6 տոկոսով:
«ՉԻ» - Զավեշտն այն է, որ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` այս տարի տնտեսությունը կարգին աճում է: Բա ինչպ՞ս է ստացվում, որ տնտեսությունն աճում է, իսկ բեռնափոխադրումների ծավալը կտրուկ նվազում:
Այստեղ երկու տարբերակ կա. կամ Հայաստանի տնտեսության կառուցվածքը փոխվել է, ու ով որտեղ ինչ արտադրում է` այն էլ ուտում է, կամ էլ տնտեսվարողները սկսել են բեռները փոխադրել սայլերով ու էշերով (ազգային վիճակագրությունն ավանդական բեռնափոխադրումները չի հաշվառում):
Ի դեպ` նույն ժամանակահատվածում ուղևորափոխադրության ծավալներն էլ նվազել են 12,8 տոկոսով: Սա արդեն բացահայտ առաջընթաց է և վկայում է այն մասին, որ ՀՀ ազգաբնակչությունը գերադասում է առողջ ապրելակերպը: Պարզ ասած` մարդիկ ոտքով են տեղաշարժվում:
Իսկ գուցե պատճառն ընդամենը այն է, որ Հայաստանի բնակչության թի՞վն է կտրուկ նվազել: Ըստ երևույթին` հենց այդպես էլ կա. պարզապես ԱՎԾ-ն ոչ մի դեպքում չի համարձակվի խոսել այդ մասին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել