Անուղղակի պատասխան` Ռոբերտ Քոչարյանին
Ազգային ժողովի այսօրվա նիստում` հայտարարությունների ժամին, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանի ելույթը ոչ այլ ինչ էր, քան պատասխան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցին:
Պատգամավորը հայտարարեց, թե ՀՀԿ-ն 1990-ական թվականներին միշտ վճռորոշ դեր է ունեցել իշխանությունների ներսում: Նա հիշեցրեց 1998թ. նախագահական ընտրությունների քարոզչական պաստառների մասին, ինչպես նաև այն, որ այդ ժամանակ Ռոբերտ Քոչարյանին սատարել են Վազգեն Սարգսյանն ու Սերժ Սարգսյանը:
«Իսկ ի՞նչ կլիներ, եթե հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո ՀՀԿ-ն պետական պահպանության քաղաքականություն չորդեգրեր»,- ասաց Կարեն Ավագյանը:
Անդրադառնալով վերջերս ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, որ ցանկության դեպքում Ռոբերտ Քոչարյանը կարող էր դառնալ ՀՀԿ պատվավոր նախագահ` Կ.Ավագյանն ասաց, որ «գաղտնիք չէ, որ նախորդ տասնամյակում դեպի նախագահական տանող ճանապարհը որոշ քաղաքական ուժերի համար եղել է բացառիկ տարբերակ` սեփական թուլությունը նախագահի միջամտությամբ կոծկելու և քաղաքական խնդիրներն ի հաշիվ Հանրապետականի լուծելու համար»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել