HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիգրան Բալայան. «Դիվանագիտական դպրոցը դասական կրթօջախ չէ»

Քիչ առաջ արտաքին գործերի նախարարի խոսնակ Տիգրան Բալայնը պատասխանել է Արտակ Բեգլարյանի նամակին, որում վերջինս գրում էր, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը և նախարարը խախտել են իր` կույր քաղաքացու իրավունքները, քանի որ մերժել են միջազգային հարաբերությունների և դիվանագիտության դպրոց ընդունվելու համար իր ներկայացրած դիմումն իսկ: Տիգրան Բալայանը տարածել է հետևյալ պատասխանը. «Հարգելի Արտակ Բեգլարյանի հրապարակումը՝ մարդկայնորեն որքան էլ հասկանալի և հուզիչ, տեղիք է տվել տարաբնույթ մեկնաբանությունների: Իրականությունը հետևյալն է. ԱԳՆ նորաստեղծ դիվանագիտական դպրոցում չկան տեխնիկական հնարավորություններ՝ հավասար պայմաններ ապահովելու սահմանափակ կարողություններով քաղաքացիների ոչ միայն կրթության, այլև ընդունելության և ավարտական գրավոր քննությունների համար: Հարկ է հաշվի առնել նաև, որ դիվանագիտական դպրոցը դասական կրթօջախ չէ՝ բառի ակադեմիական իմաստով, այլ պրակտիկ մասնագիտացված հաստատություն, որի նպատակն է ԱԳՆ կադրերի՝ դիվանագետների պատրաստումը, իսկ դիվանագիտական ծառայությունն իր բնույթով, ինչպես զինվորական ծառայությունը, ունի որոշակի սահմանափակումներ։ Մարդկայնորեն խորապես հասկանալի հույզերի հաշվին շահարկումներն արդարացված չեն»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter