HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Խաղաղ երթը դեպի Բավրա տեղի կունենա, կմիանան նաև ջավախքցիները

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Զարուհի Փոստանջյանն ու Ռուբեն Հակոբյանը լսեցին հավաքված վարորդների բողոքներն ու առաջարկությունները` խոստանալով վաղը դրանք ներկայացնել խորհրդարանում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ: Նրանք վստահեցրեցին, որ պահանջելու են փոփոխություններ կատարել Մաքսային օրենսգրքում, իսկ մինչ այդ` կասեցնել օրենքի կիրառումը: Վրացական համարանիշերով 3 ավտոմեքենանների վարորդներին բերման ենթարկելու դեպքը «Ժառանգության» պատգամավորները որակեցին հանցագործություն եւ խոստացան, որ հայտարարություն են ներկայացնելու Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ ու ոստիկանություն: Զարուհի Փոստանջյանը, վկայակոչելով օրենքը, նկատեց, որ ՀՀ քաղաքացիներն իրավունք ունեն խաղաղ երթերի, ցույցերի, պիկետների տեսքով արտահայտել իրենց բողոքը, եւ քանի որ այսօրվա կազմակերպվելիք երթն էլ ինչ-որ չափով ինքնաբուխ է եղել, ապա որեւիցե մեկն իրավունք չուներ այն խոչընդոտելու: Խաղաղ երթ դեպի Բավրա ամեն դեպքում տեղի կունենա: Սա ակումբում հավաքվածների որոշումն էր: Գյումրեցիներին սահմանակետի մոտ կմիանան Ջավախքի մեր հայրենակիցները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter