Գների մակարդակը շուրջ 75 տոկոսով բարձր է եվրոպականից
«Տնտեսական համագործակցություն եւ զարգացում» կազմակերպությունը, որն աշխարհի 43 երկրներում գների մակարդակն է դիտարկում, Հրանտ Բագրատյանի փոխանցմամբ` արձանագրել է, որ մեզանում գների մակարդակը շուրջ 75 տոկոսով բարձր է եվրոպական երկրների ցուցանիշներից: Եվ սա այն դեպքում, երբ նույն այդ երկրների բնակչության եկամուտները հայաստանցիների եկամուտներից բարձր են ավելի քան 7 անգամ: Համարյա նույն պատկերն է ՌԴ-ի համեմատ, որտեղ սննդամթերքի գները շուրջ 12 տոկոսով ցածր, իսկ աշխատավարձերը բարձր են ավելի քան 3 անգամ: «Այսինքն` գների այսպիսի աճը բոլորովին այլ բացատրություն ունի, եւ ԿԲ աշխատակիցների ու նրա նախագահի այսպիսի աշխատանքը ազգային աղետ է»,- եզրակացրել է Բագրատյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել