HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բողոքի ակցիա` տրանսպորտի և կապի նախարարության շենքի մոտ

«Արժանապատիվ տրանսպորտ» քաղաքացիական նախաձեռնությունը այսօր տարնսպորտի և կապի նախարարության շենքի դիմաց բողոքի ակցիա է նախաձեռնել: «Ակցիային մասնակցելու ենք հրավիրում բոլոր անձանց, ովքեր աշխատանքի են գնացել լեփլեցուն «գազելներով»: Հիշեցնենք մեկ անգամ եւս. նման երթեւկությունն առնվազն ոչ մարդկային է եւ ստորացուցիչ:

Արդեն մի քանի ամիս է, ինչ «Արժանապատիվ տրանսպորտ» նախաձեռնությունը պահանջում է շտկել իրավիճակը. քաղաքապետարանից եւ տրասնպորտի և կապի նախարարությունից հայտնեցին, թե շուտով նոր ավտոբուսներ ի հայտ կգան, սակայն այդ հայտարարությունները մնացին իբրեւ զուտ հայտարարություն:

Ոլորտում բարեփոխումներ իրականացնելու փոխարեն տրանսպորտի և կապի նախարարությունն ու այլ պատկան մարմիններն սկսել են խոչընդոտել մարզեր-Երեւան երթեւեկությունը:

«Արժանապատիվ տրանսպորտ» քաղաքացիական նախաձեռնությունն այսօր` ժամը 17.00-ին, տրանսպորտի նախարար Մանուկ Վարդանյանին կհանձնի սեփական հրաժարականի տեքստը:

Հ.Գ.  երեկ առավոտյան նախաձեռնության անդամ Արման Ղարիբյանը հանդիպել էր Նիկոլ Փաշինյանին, առաջարկել բարձրաձայնել մարզերից Երեւան եկող տրանսպորտի խոչընդոտների հարցը, հայտարարել մարդկանց այն մասին, որ հոկտեմբերի 4-ին` ժամը 17:00-ին, «Արժանապատիվ տրանսպորտը» բողոքի ակցիա է իրականացնելու տրանսպորտի նախարարության դիմաց: Նիկոլը նրան ասել էր` կմտածենք եւ երեկոյան կհանդիպենք, կհայտնենք մեր որոշումը:

Մինչ երեկո ուղարկեցինք գրեթե նույն բովանդակության հարց ՀԱԿ-ի էլեկտրոնային հասցեին, որպեսզի Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօրվա ասուլիսի ժամանակ պատասխանի: 

Երեկոյան` մինչ ասուլիսի սկսվելը, նախաձեռնության անդամներից Անի Հովհաննիսյանը կրկին խոսեց Նիկոլ Փաշինյանի հետ, թե արդյոք մտածե՞լ են մեր բարձրացրած հարցի շուրջ եւ որպես ընդդիմություն, ի՞նչ են նախաձեռնում: Նիկոլ Փաշինյանը պատասխանել է, թե «Արժանապատիվ տրանսպորտի» ուղղած հարցը կհնչի ասուլիսի ժամանակ, եւ կիմանանք պատասխանը:

Կարդացին 500 հարցերից մոտ 30-ը, ինչպես Տեր-Պետրոսյանը նշեց` մոտ 7 տոկոսը: «Արժանապատիվ տրանսպորտ»-ի ուղղած հարցն այդպես էլ չհնչեց: Փոխարենը հնչեցին հարցեր` կապված Լեւոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործչի եւ անձի հետ:

Լեւոն Տեր-Պետրոսյանի ասուլիսը վերածվեց «Լեւոնի անձի մեծարման երեկոյի», վերջում էլ կրկին հայտարարեցին, թե ուզում են արտահերթ նախագահական ընտրություններ:

Արդեն բոլորիս էլ պարզ դարձավ, որ ոչ իշխանությունը եւ ոչ իշխանության ձգտող մարմիններն անհանգստացած չեն մեր խնդիրներով, հասարակ մարդու, ՔԱՂԱՔԱՑՈՒ հոգսերով:

Մեր խնդիրների լուծումը մենք պիտի տանք` առանց վստահելու որեւէ քաղաքական ուժի:  Այնպես որ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-ԻՆ, ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԻ ԱՌՋԵՎ (Հանրապետության Հրապարակ), 17:00-ԻՆ սպասում ենք բոլոր նրանց, ովքեր վստահում ու հավատում են միայն սեփական կամքին ու չեն պատրաստվում կուրորեն հավատալ որեւէ քաղաքական ուժի»,- ասված է «Արժանապատիվ տրանսպորտ» քաղաքացիական նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter