
Ըստ Wikileaks-ի` երբ Հայաստանում ԱՄՆ դեսպանության աշխատակիցները գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ուշադրությունն են հրավիրել երկրում մարմնավաճառության ահավոր մասշտաբների եւ թրաֆիքինգի վրա, վերջինս նրանց խորհուրդ է տվել հեռու մնալ «անառակի շառից»:
«ՉԻ»- Պատկերացնու՞մ եք ամերիկացի դիվանագետների դեմքի արտահայտությունը: Երկրի գլխավոր դատախազը զանազան շուրջպարեր ու ծառատունկեր է կազմակերպում, իսկ երբ նրան առաջարկում են զբաղվել թրաֆիքինգի դեմ պայքարով եւ նույնիսկ դատախազության կոնկրետ աշխատակցի անուն են նշում, որին պետք է պատասխանատվության ենթարկել, սա միանգամից այդ եմնը որակում է որպես «անառակի շառ», այսինքն` զրպարտություն. եւ հիշեցնում է այդ թեմայով հայկական ասացվածքը:
Դեռ լավ է, որ ամերիկացի դիավանագետներն էլ իրենց հերթին մեկ այլ ասացվածք չեն հիշեցնում, ըստ որի` «անառակության եւ արվամոլության» առավելագույն ժամկետը 40 օր է: Դա կնշանակեր պահանջել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականը, ընդ որում` 40-օրյա ժամկետում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել