HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բա որ ասում էինք...

Ռուսաստանում Wikileaks-ի գործընկեր «Русский репортер» կայքը երեկ հրապարակել է «Հայկական թղթապանակի» հերթական սենսացիոն փաստաթուղթը: ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը 2008-ի հոկտեմբերին Վաշինգտոն է ուղարկել մի զեկույց, որում ներկայացրել է Հայաստանում հանցավորության վիճակը: Զեկույցում դեսպանն անդրադարձել է Սերժ Սարգսյանի ազգականի կողմից 2008-ի հոկտեմբերի 26-ին Երեւանի դիսկոտեկներից մեկում ծեծկռտուք սարքելու պատմությանը, 2008-ի հոկտեմբերի 19-ին ՀՀ-ում Ուկրաինայի նախկին դեսպան Ալեքսանդր Բոժկոյի երեւանյան կացարանը թալանելու խնդրին, որի համար Բոժկոն մեղադրել է ՀՀ կառավարությանը: Այս տարվա հունվարի 14-ին ՀՀ ԱԳ Էդուարդ Նալբանդյանից լրագրողները հարցրել էին, թե ինչպես է, որ Wikileaks-ը Հայաստանի հետ կապված սենսացիոն փաստաթղթեր չի հրապարակել: Նա պատասխանել էր. «Կարծում եմ` դա լոկ միայն պարզ խոսք չէ, երբ մենք ասում ենք, որ Հայաստանը միշտ ասում է այն, ինչ որ անում է, եւ անում է այն, ինչ որ ասում է»: Երեկվա բացահայտումից հետո Նալբանդյանն ավելի վստահ կարող է ասել, որ իրենք անում են այն, ինչ ասում են, պարզապես մեկ-մեկ նրանց ասածը դեսպանին ահաբեկել է նշանակում, ինչը համենայնդեպս ըստ ՀՀ-ում ԱՄՆ գործող եւ Ուկրաինայի նախկին դեսպանների` նաեւ արվում է: «ՀՀ կառավարության կողմից օտարերկրյա դեսպանի տան վրա հարձակում կազմակերպելը դուրս է այն սահմաններից, ինչին մենք ականատես ենք եղել մինչեւ այս»,- այսպես է ԱՄՆ դեսպանը եզրափակել իր զեկույցը, որը ռուսական կայքը վերնագրել է այսպես. «Ավազակային Երեւան»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter