
Եվրոպայի խորհրդի ռասիզմի եւ անհանդուրժողականության դեմ պայքարի հանձնաժողովը երեկ հրապարակել է նոր զեկույց, որում նշվում է, թե Հայաստանում հատկապես «Եհովայի վկաները» դիտվում են իբրեւ նպատակաուղղված թիրախ` զինծառայության հանդեպ նրանց վերաբերմունքի պատճառով, ինչը գնահատվում է իբրեւ երկրի «մարտական պատրաստվածության խարխլում»: Զեկույցում առաջարկ կա այլընտրանքային ծառայության տեւողությունն անհապաղ նվազեցնել 6 ամսով: Եվ փաստաթղթում այնուամենայնիվ արձանագրված է «Եհովայի վկաների» «բավական հաջող» գործունեության արդյունքը` ավելի քան 10 հազար հետեւորդ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել