Օդանավակայանից` բաժին
Փետրվարի 8-ին` ժամը 16.50-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 44-ամյա Աշոտ Գ.-ին. նա 2009 թ. հուլիսի 3-ից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 325 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով, այն է` փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը: Կատարվում է քննություն:
Նույն օրը` ժամը 14.10-ին, ոստիկանության Արարատի և Էրեբունու բաժինների ծառայողները Երևան քաղաքի Նոր Արեշի 14-րդ փողոցից բերման են ենթարկել 35-ամյա Սամվել Ս.-ին. նա ս.թ. փետրվարի 5-ից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 268 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով, այն է` առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը: Սամվել Ս.-ն կալանավորված է: Կատարվում է քննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել