7 օրում ճանապարհային պատահարներից 1 մարդ է զոհվել, 35-ը` վիրավորվել
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 2-ից 9-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 42 դեպքից բացահայտվել է 37-ը: Արձանագրված ավազակային հարձակման 1, կողոպուտի 3, խուլիգանության 4 և խարդախության 17 դեպքն էլ բացահայտվել է: Բացահայտվել է նաև գողության 41 դեպք:
Նույն ժամանակահատվածում նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 6, գուղության 8, խարդախության 1 և ավազակային հարձակման 2 դեպք:
Անցած շաբաթվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 24 պատահար. 1 մարդ զոհվել է, 35-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել