HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հաստատել են Հյուսիս-Հարավ մայրուղու Ագարակի եւ Ուջանի հատվածների ծրագիրը

Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Կառավարման խորհրդի հերթական նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Հրանտ Բեգլարյանը զեկուցել է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Անկախ մոնիթորինգի գործակալության ընտրության մրցույթի արդյունքների մասին, որոնք հաստատվել են խորհրդի անդամների կողմից: Մեկ այլ հարցով հաստատվել է նաև Աուդիտորի ընտրության գնահատման հանձնաժողովի կողմից կազմված կարճ ցուցակը: Ի թիվս օրակարգային հարցերի, խորհուրդը քննարկել և հավանության է արժանացրել Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի 2-րդ տրանշի` Աշտարակ-Թալին ճանապարհի Ագարակ և Ուջան բնակավայրերով անցնող հատվածների ծրագրի նախագիծը: Նիստում քննարկվել են նաև մի շարք կազմակերպչական հարցեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter