HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախապատվությունը տալու են ավտոբուսներին

Ավտոկայանատեղիների կառավարման և քաղաքային լուսավորության ոլորտում համագործակցության հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և ավստրիական «SWARCO» ընկերության գլխավոր տնօրեն Ալբին Լայսմյուլերի գլխավորած պատվիրակության հանդիպման ընթացքում:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Ալբին Լայսմյուլերը նշել է, որ ընկերությունը պատրաստ է առաջարկել վերոնշյալ ոլորտներում քաղաքապետարանի հետ շահագրգիռ համագործակցության փաթեթ, այդ թվում խորհրդատվական, նախագծման, ներդրման և կառավարման համակարգերի մասով:
Կարեն Կարապետյանն իր հերթին հյուրերին ներկայացրել է մայրաքաղաքի տրանսպորտի կառավարման նոր հայեցակարգում ներառված ծրագրերը` առանձնացնելով հատկապես ավտոկայանատեղիների կանոնակարգման, մայրաքաղաքի բանուկ հատվածներում տեսախցիկների տեղադրման և երթևեկության նոր ժամային գրաֆիկների մշակման մոտեցումները:
Միևնույն ժամանակ քաղաքապետը նշել է, որ ապագայում հասարակական տրանսպորտի երթևեկության հարցում նախապատվությունը տրվելու է ավտոբուսներին. «Արտաքին լուսավորության արդիականացման և հասարակական տրանսպորտի երթևեկության կառավարման ու անվտանգության հարցերը մայրաքաղաքում առաջնային են: Մենք պատրաստ ենք քննարկել ցանկացած առաջարկ և նպաստել դրանց իրականացմանը»,- շեշտել է քաղաքապետը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter