HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Գնաճի պատճառը մենաշնորհը չէ

Կարծում է ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը «Հետքի» հետ զրույցում վերջին օրերի գնաճը համարեց ոչ թե մենաշնորհի, այլ համաշխարհային շուկայում պարենային ապրանքների թանկացման հետեւանք: Ինչ վերաբերում է մենաշնորհին, ապա Վարդան Այվազյանն ասաց, որ ունենք տնտեսական մրցակցության մասին օրենսդրություն, եւ հիմա մենաշնորհը վերացնելու նպատակով փոփոխություններ են նախատեսվում մի շարք օրենքներում: «Խաղի կանոններով սահմանվել է, որ մարդիկ կարող են ունենալ գերիշխող դիրք: Գերիշխող դիրքը ունի մի քանի տեսակներ: Մեր հիմնական խնդիրը ազատ շուկայական դաշտում գործողների գերիշխող դիրքի հետ կապված խնդիրն է, որոնք որ շուկայում ունեն 1/3 բաժնեմաս: Օրենսդրական փոփոխություններ ենք նախատեսում, որ չարաշահում չլինի, եւ օրենքները խստացնում ենք»,- ավելացրեց պատգամավորը: Վարդան Այվազյանը գնաճը պայմանավորեց նաեւ Հայաստանի աշխարհագրական դիրքով: «4 երկրի հարեւան ենք, երկուսի հետ ընդհանրապես կապ չունենք, Իրանը լրիվ մեկ ուրիշ աշխարհայացքի տեր է, մնում է միայն Վրաստանը»,- ավելացրեց Վ. Այվազյանը: Ինչ վերաբերում է հարկային եւ մաքսային օրենսդրությանը եւ բարձր տուրքերին, ապա, Վ. Այվազյանի ասելով, հարկերը բարձր չեն, եւ կան երկրներ, որտեղ շատ ավելի բարձր տուրքեր են սահմանված: «Միգուցե խնդիրը վարչարարության մեջ է, բայց ոչ հարկերի բարձր լինելու»,- ավելացրեց պատգամավորը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter