HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊԵԿ-ը սկսել է ուսումնասիրել

«Իրավունքի և ազատության կենտրոն» հ/կ նախագահ, իրավապաշտպան  Վարդան Հարությունյանի կողմից ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին ուղղված բաց նամակի առնչությամբ ցանկանում ենք տեղեկացնել, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն կոնկրետ ուսումնասիրություն է կատարել նամակում նկարագրված դեպքի վերաբերյալ և պարզել հետևյալը. Վ. Հարությունյանին առաքված ծանրոցը` նրա բնորոշմամբ «երկու գիրք պարունակող փաթեթը», այն փոխադրող կազմակերպության աշխատակցի սխալի հետևանքով հայտնվել է իրավաբանական անձանց համար ուղարկված ծանրոցների շարքում, իսկ ՀՀ Մաքսային օրենսգրքի համաձայն, նման դեպքերում տվյալ իրավաբանական անձն անպայման պետք է այցելի մաքսային մարմիններին` անկախ ուղարկված ծանրոցի արժեքից, քաշից և այլն: Այդ պատճառով, թյուրիմացաբար, ծանրոցը ստանալու համար Վ. Հարությունյանից պահանջվել է ներկայանալ «Կարգո» տերմինալ: Նամակագիրը դժգոհել էր նաև, թե ինչու պետք է  «մեկ կիլոգրամանոց» փաթեթի համար զննման ու փաստաթղթային ձևակերպումների այդքան շատ ընթացակարգեր անցներ ու «հսկայական ժամանակ» վատներ: Այդ խնդրի հետ կապված էլ հարկ ենք համարում պարզաբանել, որ նշված տերմինալում, բացի մաքսային ծառայությունից, գործում են նաև անվտանգության ապահովման համար պատասխանատու և հսկողություն իրականացնող այլ ծառայություններ, որոնց գործառույթները և պահանջները, ի դեպ, տարածվում են նաև մաքսային ծառայության աշխատակիցների վրա: Ինչ վերաբերում է Վ. Հարությունյանի հարցադրումներին, ապա դրանց կարգավորումն արդեն իսկ նախատեսվել է «ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքով, որն ուժի մեջ է մտել այս տարվա փետրվարի 5-ից: Հաշվի առնելով այն խոչընդոտները, որոնց հաճախ առնչվում էին ՀՀ քաղաքացիները ծանրոցների մաքսային ձևակերպումների ժամանակ` Պետական եկամուտների կոմիտեն այդ օրենքով մի շարք լուրջ բարեփոխումներ է նախատեսել  փոստային առաքումներով ստացվող ապրանքների մաքսազերծման կարգի մասով: Մասնավորապես, մաքսատուրքից ազատման արտոնությունն այսուհետ կիրառվելու է 150 հազար դրամ մաքսային արժեքը չգերազանցող ծանրոցների նկատմամբ` ներկայիս 50 հազար դրամի փոխարեն: Ընդ որում, այդ ծանրոցներն անմիջապես փոխանցվելու են հասցեատերերին: Իսկ տերմինալին կից ավտոկայանում մատուցվող ծառայությունների համար, որոնք ևս հարուցել են նամակագրի դժգոհությունը, ՀՀ պետական եկամուտների կոմիտեն որևէ պատասխանատվություն չի կրում: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter