HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարդացեք «Հետք» տպագրի այսօրվա համարում

  • Բարեգործության գինը
Սերոբ Տեր-Պողոսյանը երեկ ձերբակալվել է: ԱԱԾ քննչական վարույթում հարուցվել է քրեական գործ` Քր. օր.-ի 140-րդ հոդվածի հատկանիշներով (սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելը):  (Հեղինակ` Էդիկ Բաղդասարյան)
  • Ստուգված մսամթերքի 15 տոկոսը եղել է գենամոդիֆիկացված
Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմներ (ԳՁՕ) պարունակող սննդամթերքն այսօր մեծ տարածում է գտել ամբողջ աշխարհում, այդ թվում` Հայաստանում: (Հեղինակ` Վահե Սարուխանյան)
  • Հայաստանի ընդերք. տրամադրվել է 117 լիցենզիա
Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը 2010 թ. տրամադրել է հանքարդյունահանման 39 լիցենզիա:
  • Ներիշխանական ճգնաժա՞մ, թե՞ դիրքային պայքար
Ընդդիմության սպասողականությունը, շարունակվող իներտությունը իշխանական ուժերին հնարավորություն է ընձեռում 2012 թ. խորհրդարանական ընտրություններից մեկ տարի առաջ, ըստ իրենց հայեցողության, վերաձեւումների ենթարկել քաղաքական դաշտը: (Հեղինակ` Արմեն Առաքելյան)
  • Պատերազմի կանխարգելման` Հայաստանին հասցեագրված ծրագիր
Հատուկ Ղարաբաղյան հակամարտությանը նվիրված զեկույցով Միջազգային ճգնաժամային խումբը (ՄՃԽ) վաղուց  հանդես չէր եկել: Ինչպես միջազգային քաղաքականության հայտնի ճարտարապետները, ՄՃԽ-ն էլ, դատելով վերջին ժամանակների նրա զեկույցներից, զբաղված էր այլ վայրերում տեղի ունեցող գործընթացների վերլուծությամբ` Եգիպտոս, Հյուսիսային Կորեա, Սուդան, Կենտրոնական Ասիա եւ այլն: (Հեղինակ` Լաուրա Բաղդասարյան)
  • «Իմ որդին իրեն չի կախել»,- համոզված է բանակում զոհված Գրիգոր Մուրադյանի մայրը
Իսկ ամբաստանյալ Գևորգ Մուսայելյանը փետրվարի 7-ից հացադուլ ու ջրադուլ է հայտարարել (Հեղինակ` Քրիստինե Աղալարյան)
  • Վարդան Այվազյանին հետաքրքրում է միայն սե՞ւ մետաղը
Վարդան Այվազյանը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց իր մասնակցությունը խոշոր հանքային գործարքին, որին անդրադարձել էինք «Հետք» շաբաթաթերթի նախորդ համարում: (Հեղինակ` Գրիշա Բալասանյան)
  • Մղձավանջային ուղեւորություններ Սյունիքի մարզում
Գեղանուշի պոչամբարը տեղադրված է Ողջի գետի վտակ, Գեղանուշ գետի հունում: Այդ պոչամբարը փակվել է 1978 թ., երբ Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատի պոչանքը սկսել են թափել Արծվանիկի պոչամբարը: Փակելիս պոչամբարում կար 4,6 մլն մ3 պոչանք: 2008 թ.-ից Գեղանուշի պոչամբարում իր թափոններն (պոչանք) է լցնում Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատը (այժմ դրա սեփականատերն է «Դինո գոլդ մայնինգ» ընկերությունը): (Հեղինակ` Հակոբ Սանասարյան)
  • Երկիրը պատասխանատուների պակաս ունի
Մեր երկրի արդարադատության համակարգում ամենախոցելին այսօր կալանքների մասսայական կիրառումն է` չնայած օրենքով նախատեսված խափանման այլ միջոցներին, օրինակ` գրավին, որն իր խստությամբ պակաս ծանր չի համարվում, հատկապես սոցիալապես խոցելի երկրների համար: (Հեղինակ` Սառա Պետրոսյան)
  • Որպեսզի երկու հոգի գերշահույթ ստանա, 90 հոգի պիտի հայտնվի փողոցում
Գյումրիի «Շիրակշին 3-րդ բանավանի» բնակիչները կանգնած են երկընտրանքի առաջ` կամ վերագնում են իրենց ժամանակավոր կացարանները, կամ հայտնվում փողոցում: Վաճառված մոդուլներում ապրողների 90 տոկոսը չունի անօթեւանի կարգավիճակ, իսկ դա նշանակում է, որ պետությունն էլ վերջիններիս նկատմամբ բնակարանների փոխհատուցման պարտավորություն չունի: (Հեղինակ` Երանուհի Սողոյան)
  • Մոնթեն երազում է համակարգչային խաղ ստեղծել
Անցած շաբաթ ընկերուհուս հետ զրուցում էինք, ու նա պատմեց իր հարեւանի որդու` Մոնթեի մասին: (Հեղինակ` Քնար Բաբայան)
  • Դեռ սպասում է անհայտ կորած ամուսնուն...
Լիանա  Վարդանյանը իր ամուսնուն վերջին անգամ տեսել է 1994թ.-ինª դիրքեր մեկնելուց առաջ, որից հետո ամուսնուց մինչեւ օրս ոչ մի լուր չունի: Դա Լիանայի եւ Արամայիսի վերջին հանդիպումն էր: (Հեղինակ` Մերի Սողոմոնյան)
  • Հավատացնում է, թե չի իմացել հղիության մասին
Մամուլում վերջերս հրապարակումներ եղան այն մասին, որ մի կին երեխա է ծննդաբերել և խեղդել նրան: Երեխան մահածին է եղել, թե մայրն է սպանել նրան, հայտնի կդառնա դատաբժշկական փորձաքննության արդյունքում: Փաստն այն է, որ նորածինը բժիշկներին է հանձնվել մահացած վիճակում: (Հեղինակ` Ադրինե Թորոսյան)
  • Երբ արհամարհված է ՏԻՄ օրենքը
Հիմա էլ Վարուժան Ներսիսյանը փորձում է բյուջեի հարցը «մի կերպ» լուծել, որպեսզի  կարողանա պաշտոնավարել մինչեւ իր լիազորությունների ավարտը` այս տարվա աշուն: (Հեղինակ` Ոսկան Սարգսյան)
  • Հրանտ Մաթեւոսյան եւ Անդրեյ Բիտով. նույնի եւ ուրիշի միջեւ
Շատե՞րն են ուշադրություն դարձրել այն բանին, որ Անդրեյ Բիտովի «Հայաստանի դասերը» գրքում սխալ է վերապատմում «Գոմեշը»: (Հեղինակ` Հրաչ Բայադյան)
  • Ճշմարտածնության էպիկենտրոնում
Հարկադրված կեղծ պետականությունից «սեփականաշնորհված» պետականության անցման հոգեվարքը, պատմահոգեբանական բարդ իրադրության մեջ նետելով մարդկանց, ժամանակների հասունացման հերթական, պատմական այս փուլում անհրաժեշտաբար դնում է խնդիրներ, որոնց լուծումից են կախված լինելու տվյալ հասունության կերպն ու հյուսվող պատմության տրամաբանությունը: (Հեղինակ` Արա Գուրզադյան)
  • Դավիթ Կարեյան. վերջին հարցազրույցը
Դավիթը զոհվեց 40-ը չբոլորած` ստեղծագործական կյանքի շրջադարձին, ապագայի բազմաթիվ ծրագրեր եւ նախագծեր դեռ չիրականացրած: 2010-ի նոյեմբերին կայացած «Մարմին. նոր պատկերային արվեստը Հայաստանում» Դավիթի մասնակցությամբ վերջին ցուցահանդեսն էր, որի համահամադրողն էր նաեւ եւ որի առիթով էլ կատարվեց այս ուղերձ-հարցազրույցը: Վերջինը... (Հարցազրույցը` Լիլիթ Սարգսյանի)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter