Գլխավոր դատախազին խիստ զայրացրել է
Մեզ հասած տեղեկություններով` բավական լարվել են գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եւ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի հարաբերությունները: Հայտնի է, որ այս երկու համակարգերը զբաղված են իրար վրա «կեղտ» բռնելով եւ կոռուպցիայի փաստերի բացահայտմամբ:
Մեր տեղեկություններով` դատախազը մի քանի գործ է ներկայացրել ՀՀ նախագահին, որտեղ, իր կարծիքով` «փող» է շարժվել: Դրանցից մեկը վերջերս կալանքից գրավով ազատելու որոշումն է` մի վթարի գործով, որտեղ կան մեկ զոհ եւ մի քանի վիրավորներ:
Բանն այն է, որ այս գործով մեղադրյալը Նորագյուղի Ավետի բարեկամն է: վերջինի կալանքը փոխելու որոշումը խիստ զայրացրել է գլխավոր դատախազին, եւ նա սկսել է Արման Մկրտումյանին դուրս մղելու գործընթացը: Ասում են` հաջողվում է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել