
ԱՄՆ-ում բնակվող Գագիկ Շահբազյանը, որը 1991թ.-ից ի վեր Հայաստանում գրավել է ամենաբարձր պաշտոններ` պետնախարար, գյուղատնտեսության նախարար, ԱՊՀ-ի, Եվրամիության եւ միջազգային տնտեսական կազմակերպությունների հետ կապերի գծով նախարար, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, ՌԴ-ում ՀՀ դեսպան եւ այլն, պատրաստակամություն է հայտնել հարցազրույց տալ «Առավոտին»:
Մեր հարցին, թե ինչով է պայմանավորված այժմ խոսելու ժամանակի ընտրությունը` պրն Շահբազյանը պատասխանեց. «Առաջին հերթին` այն բոլոր ստերը, որոնք տարածվել էին իմ հասցեին` շարունակվում են մինչեւ այսօր ու դիտարկվում իբրեւ աքսիոմա, եւ երբեք ոչ ոք չի խորհել` որքանով են դրանք ճշմարտացի կամ ոչ: Բացի այդ` իմ առողջական վիճակի հետ կապված խնդիրներ կան»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել