Թերանալու դեպքում կառավարությունը տույժ ու տուգանք կվճարի
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Գործադիրը հաստատել է գերավճարի և (կամ) գերավճարից տարբերվող գումարների հետ վերադարձն օրենքով սահմանված ժամկետից ուշացնելու համար տույժերի հաշվարկման, հաշվանցման և (կամ) վճարման կարգը։
Մինչև 2011թ. հունվարի 1-ն առաջացած տույժերի հաշվառումն առաջին անգամ կատարվում է մինչև 2011թ. մայիսի 1-ը։
Ինչպես հայտնում են կառավարության մամլո ծառայությունից, վարչապետ Տիգրան Սարգսյանը սույն որոշումը կարևորել է այն առումով, որ կառավարությունն իր համար սահմանում է շատ խիստ պատժամիջոցներ և եթե ուշացնի ԱԱՀ գերավճարի վերադարձը, ապա տույժ և տուգանք պետք է վճարի։ Վարչապետը հավելել է, որ վերջին երկու տարում ուշացման կամ առավել ևս չվճարման դեպք չի եղել, դրանք ապագայում ևս կբացառվեն։
Գործադիրը միաժամանակ հաստատել է գնումների գործընթացի կազմակերպման կարգը, սահմանել, որ ՀՀ տարածքից դուրս գնումները կատարվում են տվյալ պատվիրատուի ղեկավարի կողմից հաստատված կարգով` եթե գնման գինը չի գերազանցում 50 մլն դրամը և կառավարության սահմանած կարգով` եթե գնման գինը գերազանցում է 50 մլն դրամը։
Այս միջոցառումները Տիգրան Սարգսյանն անցումային է համարել, ինչը պայմանավորված է ԾԻԳ-երը նախարարություններին ինտեգրելու անհրաժեշտությամբ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել