Շմոլ գազից 7 հոգի թունավորել է
Այսօր` ժամը 00:05-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ գազի թունավորումով բուժօգնության են դիմել Աբովյան քաղաքի չորս բնակիչներ: Իսկ նախօրեին ոստիկանության Ստեփանավանի բաժնում են հիվանդանոցից ահազանգ ստացվել, որ գազի թունավորումով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 63-ամյա Հասմիկ Խ.-ն, 17-ամյա Մաքսիմ Ղ.-ն և 16-ամյա Միհրան Ղ.-ն:
Երկու դեպքում էլ պարզվել է, որ թունավորման պատճառը տանը, գազի վառարանի թերայրման հետևանքով առաջացած շմոլ գազն է:
«Կատարվում է քննություն»,- հաղորդում են ոստիկանության մամլո ծառայությունից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել