HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սողանքային գոտում ամբողջ գիշեր շարունակվել են որոնողափրկարարական աշխատանքները

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 4-ի առավոտյան` ժամը 08.20-ի դրությամբ անհայտ կորածների ցուցակում փոփոխություններ չկան: Հոկտեմբերի 2-ին Տավուշի մարզում  տեղի ունեցած սողանքի գոտում որոնողական աշխատանքները շարունակվում են: Չնայած պատահարի հենց առաջին ժամերից դեպքի վայրում են գտնվել նաև ՀՀ պաշտպանության նախարարության և մասնավոր ընկերությունների տրամադրած քարշակներն ու այլ ծանր տեխնիկան` մինչ հիմա, ելնելով եղանակային պայմաններից և սողանքային գոտու շարունակվող ակտիվությունից, փրկարարներն ու կամավորներն աշխատել են բացառապես ձեոքի ուժով` բահերի և այլ փրկարարական գործիքների օգնությամբ:

Ներկայումս մշակվում են տարբերակներ` որոնողական աշխատանքներում ինժեներական ծանր տեխնիկա կամ օդուժ ներգրավելու համար: Բանակցություններ են վարվում հողազանգվածի տակ հայտնված մեքենաները «Հարավկովկասյան երկաթուղու» կռունկների և ՀՀ Պաշտպանության նախարարության ուղղաթիռների օգնությամբ  դուրս բերելու վերաբերյալ:

Ներկա դրությամբ սողանքային գոտին բաժանված է 5 տեղամասի, որտեղ աշխատում են տարբեր մարզերից ներգրավված փրկարարներ`մի քանի հերթափոխով:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին, ժամը 19:03-ին M6 միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրում` Վանաձոր-Բագրատաշեն հատվածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում) տեղի է ունեցել սողանք:  130 մ երկարությամբ և 60 մ բարձրությամբ հողազանգվածը լցվել է ավտոճանապարհին և այն ամբողջովին  դարձրել անանցանելի: Հողազանգվածի տակ է մնացել տարբեր մակնիշի և բեռնատարողության ավտոմեքենա:

ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կաոավարման կենտրոնը շարունակում է աշխատել արտակարգ ռեժիմով: ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում գործում է թեժ գիծ՝ 010-52-96-90, 010-36-02-97, 060-44-02-38 հեռախոսահամարներով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter