
«Առավոտի» հարցին, թե կիսո՞ւմ է արդյոք ընդդիմադիր գործիչներից մեկի արտահայտած տեսակետը, որ եթե «Հանրապետությունը» եւ ՀԺԿ-ն ՀԱԿ-ից դուրս լինեին` շատ ավելի արդյունավետ կգործեին եւ օգտակար կլինեին քաղաքական դաշտին` «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանը պատասխանեց. «Սա ուղղակի սադրանք է, կուտ,որ գցել են ` իբր մեզ ավելի կարեւորելու համար: Մենք ՀԱԿ-ի հետ ենք ճանապարհ գնալու: Համոզված եմ, որ ի տարբերություն մյուսների` ՀԱԿ-ի ձեռքը երկրի զարկերակի վրա է: Եվ վստահ եմ, որ մենք ՀԱԿ-ի շրջանակում ենք ՀԺԿ-ի հետ միասին հասնելու հաղթանակի»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել