
«Փետրվարի 3-ին ինձ Իլիչ անունով Ալեքսանյանի աշխատակիցը զանգել եւ կանչել է` պատճառաբանելով, որ ուզում են գումարի հարցով պայմանավորվել, սակայն երբ հասա իրենց նշած վայրը, ինձ տարան Սամվել Ալեքսանյանին պատկանող ` կոմիտասում գտնվող «Երեւան սիթի» խանութի նկուղ եւ մոտ 10 հոգով սկսեցին ինձ ծեծել` հարվածելով ձեռքերով, ոտքերով, փայտե մահակներով»,- սա մի հատված է Հրազդան քաղաքի բնակիչ Շահեն Հայրապետյանի` հանցագործության մասին հաղորդումից, որը երեկ նա ուղարկել է գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին:
Միջադեպի առիթը գումարային պարտքի շուրջ ծագած վեճ է եւ արտացոլում է այն բեսպրիդելը, որ իրենց թույլ են տալիս հայաստանի օլիգարխների բիզնեսները կառավարող` նրանց մերձավոր ազգականները:
Հայրապետյանը մեր թղթակցի հետ զրույցում պատմել է, որ ինքը անցյալ տարի մոտ 5 ամիս աշխատել է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Սուարեն» ընկերությունում` որպես առաքիչ: «Որոշ դեպքերում խանութներին ապրանք եմ տվել վաճառելուց հետո վճարելու պայմանով: Որոշ խանութների փակվելու հետեւանքով մոտ 3 միլիոն դրամի պարտք էր կուտակվել: Այդ գումարի կեսը հավաքել եւ վերադարձրել եմ Արտակ Ալեքսանյանին, որն ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի եղբորորդին է»,- մեր թղթակցին պատմել է Հայրապետյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել