Ավտովթար ՊՆ շենքի դիմաց. տուժողներից մեկը գնդապետ է
Պաշտպանության նախարարության վարչական շենքի դիմաց` Բագրեւանդ փողոցում, այսօր առավոտյան տեղի է ունեցել ավտովթար. իրար են բախվել «Միցուբիշի» եւ «ԳԱԶ-3102» մակնիշների ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ վթարի վայր կժամանեին Երեւանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, «ԳԱԶ-3102»-ի վրայից հանել են 470 ԼՕ 02 համարանիշները:
Շամշյանը մանրամասնում է, որ վթարի վայրից Երեւանի օրթեպեդիայի եւ վնասվածքաբանության հիվանդանոց է տեղափոխվել Գեւորգ Դանիելյանը, իսկ ՀՀ ՊՆ զինվորական հոսպիտալ է տեղափոխվել 47-ամյա գնդապետ Սասուն Հունանյանը:
Այս պահին դեպքի վայրում աշխատում են Երեւանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները: Աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհա-տրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Լյովա Կարապետյանը: Նրա հանձնարարականով` ավտոմեքենաները պետք է տեղափոխվեն ՃՈ տուգանային հրապարակ:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել