HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

6 անձինք թունավորվել են շմոլ գազից. նրանցից մեկը մահացել է հիվանդանոցի ճանապարհին

Հոկտեմբերի 2-ին`ժամը 11.45-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի բնակիչ Երվանդ Լևիկի Մովսիսյանին պատկանող անասնագոմում, էլ. գեներատորից արտաբերված շմոլ գազի թունավորումով, Մարտունի քաղաքի կենտ­րոնական հիվանդանոց են տեղափոխվել Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի բնակիչ, 1959 թվականին ծնված Զինարիկ Արշակյանը, Շիրակի մարզի Հոռոմ գյուղի բնակիչներ` 1967 թվականին ծնված Լեյլա Մուրադյանը, 1992 թվականին ծնված Համլետ Աբգարյանը, 2002 թվականին ծնված Ժիրայր Աբգարյանը, Գեղարքունիքի մարզի Ավազան գյուղի բնակիչ, 1987 թվականին  ծնված Սարգիս Մարկոսյանը և Լիճք գյուղի բնակիչ, 1957 թվականին ծնված Սմբատ Դանիելյանը:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ Զ.Արշակյանը մահացել է հիվանդանոցի ճանապարհին, իսկ մյուս տուժածների  առողջական վիճակը բժիշկները  գնահատել են բավարար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter