HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահ Սարգսյանը` «ART EXPO-2011» արվեստների ցուցահանդեսում

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայաստանի նկարիչների միությունում ներկա է եղել ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ և «Էքսպոմեդիա» կենտրոնի կողմից արդեն երրորդ տարին անընդմեջ իրականացվող «ART EXPO-2011» արվեստների ցուցահանդեսի բացմանը: Հանրապետության ղեկավարը շրջել է արվեստի տարբեր ոլորտներ ներկայացնող մոտ հինգ տասնյակ պետական և հասարակական մշակութային կազմակերպությունների` թանգարանների, ցուցասրահների, թատերական, համերգային կազմակերպությունների, փառատոնների տաղավարներում, ծանոթացել 2010թ. մշակույթի ոլորտում նրանց իրականացրած աշխատանքներին ու ձեռքբերումներին, ինչպես նաև նոր նախագծերին: «ART EXPO-2011» ցուցահանդեսին ներկայացվել են նաև պատմամշակութային և ոչ նյութական մշակութային ժառանգությունը, կինոարվեստը, մշակութային կրթությունը, հոբելյանների առիթով ստեղծված հրատարակությունները, ալբոմները, խտասկավառակները: Ինչպես հայտնում են նախագահի մամլո ծառայությունից, Ս. Սարգսյանն այցելել է ցուցահանդեսի շնորհանդեսային սրահ ևս, որտեղ մշակութային կազմակերպությունները հանդես կգան ֆիլմերի ցուցադրություններով, տարաբնույթ կրթական ծրագրերով, դասախոսություններով և շնորհանդեսներով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter