HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեղրի-Երեւան միջպետական ճանապարհը բաց է

Մերի Սողոմոնյան Երեկ գիշերվանից տեղացող առատ ձյունն այս անգամ  բարդություններ չի առջացրել Սյունիքի ճանապարհների համար: Հարավային մարզով անցնող միջպետական մայրուղին բաց է, երթեւեկելի է նաեւ Գորիս-Սիսիան ճանապարհահատվածը, որը շաբաթասկզբին ձնաբքի հետեւանքով փակվել էր: Գորիսի «Ոսմար» ՍՊԸ-ից «Հետքին» տեղեկացրեցին, որ տվյալ հատվածում շուրջօրյա հերթապահություն է իրակնացվում, աղ ու ավազ է ցանվել ճանապարհներին, իսկ այս պահի դրությամ ձյան շերտը կազմում է 10 սմ: Երթեւեկելի է նաեւ Մեղրու լեռնանցքը: Ըստ Սյունիքի մարզպետարանի ճանապարհաշինության եւ տրանսպորտի բաժնի պետ Սարիկ Աղաբեկյանի` չնայած առատ տեղումներին, Սյունիքի մարզի տարածքով անցնող միջպետական ճանապարհը բաց է ամբողջությամբ, երթեւեկելի է նաեւ Մեղրու լեռնանցքը, որտեղ ձյան շերտը 10-13 սմ է, ճանապարհները մշակվել են աղ ու ավազով: Մարզի բոլոր 4 ճանապարհաշինարարական ձեռնարկությունները շարունակում են հերթապահություն իրականացնել ճանապարհներին: Ի դեպ, այս պահին ողջ մարզի տարածքում առատ տեղումները ձյան տեսքով դեռ շարունակվում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter