HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ԲՀԿ համագումարից ժամեր առաջ

Վաղը` փետրվարի 12-ին` ժամը 13-ին, մեկնարկելու է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հերթական համագումարը: Առայժմ պարզ չէ` նախագահ Սերժ Սարգսյանը ներկա կլինի՞ համագումարին, թե՞ ոչ: ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը «Հետքին» փոխանցեց, որ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցության վերաբերյալ կտեղեկացնեն լրացուցիչ, «երբ դրա ժամանակը գա»: Ինչ վերաբերում է համագումարի աշխատանքների լուսաբանմանը լրագրողների մասնակցությանը, ապա այստեղ էլ կարծես թե ամեն ինչ հստակեցված չէ: ԲՀԿ մամուլի պատասխանատու Բաղդասար Մհերյանը տեղեկացրեց, որ հնարավոր է նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցի համագումարի աշխատանքներին: Նա լրագրողների մասնակցության վերաբերյալ հարցերը խորհուրդ տվեց ճշտել նախագահական նստավայրից. «Մեր կողմից արգելք չի լինի»: Իսկ նախագահական գրասենյակից պատասխանեցին, որ դա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գործն է, եւ իրենք որեւէ կապ չունեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter