HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀ դատախազությունն ամփոփեց 2010թ. աշխատանքները

Այսօր տեղի է ունեցել ՀՀ դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստ` գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի նախագահությամբ: Նիստում քննարկվել և ամփոփվել են դատախազության 2010թ. կատարած աշխատանքի արդյունքները: Կոլեգիայի նիստին հրավիրվել եւ մասնակցել են Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանը, ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, պաշտպանության նախարարության քննչական վարչության, ԿԱ պետական եկամուտների կոմիտեի բարձրաստիճան պաշտոնյաներ: Զեկուցումներով հանդես են եկել գլխավոր դատախազի տեղակալներ Արամ Թամազյանը, Մնացական Սարգսյանը, Արմեն Դանիելյանը, զինվորական դատախազի տեղակալ Ալբերտ Մարգարյանը, գլխավոր դատախազության ավագ դատախազ Կորյուն Փիլոյանը: Զեկուցումների շուրջ ծավալված մտքերի փոխանակությանը մասնակցել են Երևանի, Երևան քաղաքի վարչական շրջանների, մարզերի և կայազորների զինվորական դատախազները: Ինչպես հայտնում են գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից, կոլեգիայի նիստի աշխատանքներն ամփոփել է Աղվան Հովսեփյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter