Վանաձորցին ժայռից ընկել ու մահացել է
Հոկտեմբերի 2-ին`ժամը 17.18-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Լոռու մարզում` Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 6-րդ կմ-ին հարակից բարձր ժայռից վայր է ընկել Վանաձոր քաղաքի բնակիչ, 1940 թվականին ծնված Նելսիկ Սահակի Գրիգորյանը, և Ն.Գրիգորյանի դին բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ ԱԻՆ լրատվական կենտրոնը տեղեկացնում է, որ փրկարարների ուժերով երկաթգծի թունելի վրայից բարձրացվել է Ն.Գրիգորյանի դին և հանձնվել շտապօգնության աշխատակիցներին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել