HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերոբ Տեր-Պողոսյանին կալանավորելու հարցը կքննարկվի վաղը

Այսօր ԱԱԾ աշխատակիցները Սերոբ Տեր-Պողոսյանին ձեռնաշղթաներով ուղեկցել են Կենտրոնի դատարան` դատավոր Գագիկ Խանդանյանին միջնորդելով նրա նկատմամբ խափանման միջոց ընտրել երկամսյա կալանավորումը: Սակայն, ինչպես ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանն է հայտնում, Տեր-Պողոսյանի շահերը պաշտպանող Օվսաննա Մարկոսյանը դատավորին խնդրել է իրեն մեկօրյա ժամկետ տրամադրել` քրեական գործի նյութերին ծանոթանալու համար: Գագիկ Խանդանյանն էլ, ելնելով նաեւ այն հանգամանքից, որ աշխատանքային ժամն արդեն ավարտվել է, փաստաբանի խնդրանքը քիչ առաջ բավարարել է: Դատական նիստը կշարունակվի վաղը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter