Ավտոպատահար Վայոց ձորում. կա մեկ զոհ
Հոկտեմբերի 2-ին`ժամը 21.33-ին, ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզում` Եղեգնաձոր-Մարտունի ավտոճանապարհի 5-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը: Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են «ՎԱԶ-2103» մակնիշի 56 ՏՍ 664 համարանիշի (վարորդ,1981 թվականին ծնված Արտյուշա Հարությունյան) և «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 17 ԼՍ 176 համարանիշի (վարորդ, 1965 թվականին ծնված Զոհրաբ Մանվելյան) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Կ. Մխիթարյանը տեղում մահացել է, իսկ Ա. Հարությունյանը, «Ֆորդ Տրանզիտ» ավտոմեքենայի վարորդ Զ.Մանվելյանը, ուղևորներ`1996 թվականին ծնված Դավիթ Մանվելյանը և 1971 թվականին ծնված Հասմիկ Մուրադյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղեգնաձոր քաղաքի հիվանդանոց:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ լրատվական կենտրոնը, փրկարարների օգնությամբ ավտոմեքենայից դուրս է բերվել Կ. Մխիթարյանի դին և հանձնվել շտապօգնության աշխատակիցներին: Ըստ բժիշկների` Ա. Հարությունյանի վիճակը գնահատվել է ծանր, իսկ մյուս տուժածներինը` միջին ծանրության:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել